Կիլիկյա [Kilikia] [Russian translation]
Կիլիկյա [Kilikia] [Russian translation]
Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,—
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բույն դառնա.
Երբոր ծառերն հագնին տերև՛
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև։
Տեսի դաշտերըն Սուրիո,
Լյառն Լիբանան և յուր մայրեր.
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ.
Կդզի, նման չիք մեր Կիպրիա,
Եվ ո՛չ մեկ վայրն Է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխար՛հ՝ որ ինձ ետուր արև։
Հասակ մը կա մեր կենաց մեջ.
Ուր ամենայն իղձ կավարտի,
Հասակ մը, ոտ հոգին ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի,
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել հիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև։
- Artist:Shushan Petrosyan
See more