LoveWave [Armenian translation]
LoveWave [Armenian translation]
Հեյ, սա ես եմ։
Նայի՛ր, գիտեմ, կարող է թվալ տարօրինակ,
Բայց հանկարծ ես այլևս նույնը չեմ,
Ասես ես դուրս եմ եկել տարածությունից և ժամանակից ու կենդանացել,
Երևի սա է պատճառը։
Քանզի երբ դա դիպավ ինձ, աշխարհը լռեց,
Հանգստացավ մինրև փոթորկի մոտենալը,
Շարժվող գետինը միացրեց բոլոր ազդանշանները,
Դու տիրացար իմ սրտի զարկին, զարկ, զարկին․․
Սա տիրանում է ինձ,
Դու ցնցեցիր իմ կյանքն ինչպես մի երկրաշարժ,
Հիմա ես արթնանում եմ,
Դու տվեցիր ինձ հավատ,
Հիմա ես կարող եմ կոտրել ամեն մի պատ։
Դու ապացուցեցիր, որ մենք կարող ենք ամեն ինչ,
Եթե սիրուց է բխում։
Ինչպես սիրո ալիք,
Տարածեցիր սիրո ալիք ու իմ սիրտը կանչում է բա-բու-․․․-- օ-օ
Իջնող գալարում բռնված
Ես կորցրեցի իմ հոգին իմ երազներում,
Ես կհանձնվեի և կձախողեի բոլոր փորձերս,
Եթե մի պահը փոխեր ամեն ինչ։
Առանց նույնիսկ մի նախազգուշացում,
Ես այն չեմ, ինչ որ եղել եմ,
Շղթայական ռեակցիա առանց հետադարձի,
Հիմա տենչում եմ ավելիին․․․
Սա տիրանում է ինձ,
Սա տիրանում, սա տիրում է ինձ,
Դու նման ես սիրո ալիքի,
Դու ցնցեցիր իմ կյանքն ինչպես մի երկրաշարժ,
Հիմա ես արթնանում եմ,
Դու ասես սիրո ալիք լինես,
Դու տվեցիր ինձ հավատ,
Հիմա ես կարող եմ կոտրել ամեն մի պատ։
Դու ասես սիրո ալիք լինես,
Ապացուցեցիր, որ մենք կարող ենք ամեն ինչ,
Եթե սիրուց է բխում։
Տարածեցիր սիրո ալիք ու իմ սիրտը կանչում է բա-բու-․․․-- օ-օ
- Artist:Iveta Mukuchyan
- Album:Eurovision Song Contest 2016 Stockholm