Sevak Khanagyan - Մեզ ոչինչ չի հաղթի [Mez vochinch chi haghti]
Sevak Khanagyan - Մեզ ոչինչ չի հաղթի [Mez vochinch chi haghti]
Դեռ լույս չբացված
Խուլ որոտաց մեր պարզ երկինքը,
Հենց այդ ժամ էլ բռունցք դարձան մեր
Մայր հողի քաջ որդիքը:
Մեկ սիրտ երկու զարկ
Մեկ երազանք, որ ամենքինս է,
Միշտ առաջ, առանց նահանջ
Պահպանիր Աստված տունը մեր նախնյաց:
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի,
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի,
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:
Քեզ չի վախեցրել
Ու չի խոցել ոչ մի թուրք ցեղ,
Հողն ու ջուրդ, խաչն ու սուրդ
Քեզ դարձրին ավելի զորեղ:
Քո կամքը ամուր
Տունդ կանգուն է լեռներիդ պես
Հայ զինվոր, փառքը քեզ
Քո կողքին ենք մենք, ախպերս ու ես:
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի,
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի,
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:
Լաց ու արցունք մերժենք հավետ,
Ու թող կորչի խավարն անհետ
Ազգ ու բանակ դարձել ենք մեկ
Մենք կարող ենք, կհաղթենք:
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի,
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի,
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:
Հայ զինվոր, տուն արի…
- Artist:Sevak Khanagyan