Շահեն Մեղրյան [Shahen Meghryan] lyrics
Շահեն Մեղրյան [Shahen Meghryan] lyrics
Մի մեծ վերք է դաջվել Մռով,
Իծաքարիդ լանջին,
Ինչպե՞ս ականջալուր չեղար
Մեծ Շահենիդ կանչին:
Ախր, ինքդ տեսար, Մռով,
Գյուլիստան էր մտել,
Պապենական սյունն իրենց տան
Ո՞նց էր ամուր գրկել։
Փակվե՞լ էիր դու սև ամպից,
Թե՞ աչքդ էր կպել,
Ո՞նց թողեցիր, որ քո լանջից
Նահապետիդ խփեն:
Բացի հայրենասիրական երգերից ունեմ նաև մի քանի ռոմանտիկ երգեր, որոնք իմ անցյալի, իմ ապրումների արձագանքն են.
Լռել են երգերս բոցե,
Դարձել են ցավի արձագանք,
Աշունն իր դռներն է բացել,
Թռչում են օրերս արագ:
- Artist:Sahak Sahakyan
See more