Non, je n'ai rien oublié [Armenian translation]

Songs   2024-12-28 04:51:46

Non, je n'ai rien oublié [Armenian translation]

Ես երբեք չէի կարծի, թե մենք նորից կհանդիպենք:

Դիպվածն հետաքրքիր է, այն մտքեր է ծնում,

Եվ շտապող ճակատագիրը կանգ է առնում մի պահ:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ես ժպտում եմ՝ անկախ ինձնից, պարզապես քեզ նայելիս:

Եթե ամիսներն ու տարիներն իրենց հետքն են հաճախ թողնում մարդկանց վրա,

Ապա դու, դու չես փոխվել, միայն սանրվածքդ գուցե:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ամուսնացա՞ծ եմ, ե՞ս: Վերջացրու դե, ես բոլորովին չունեմ նման ձգտում:

Ես սիրում եմ իմ ազատություն, և հետո, իմ և քո միջև,

Ես չեմ հանդիպել կյանքիս կնոջը,

Բայց արի բաժակ վերցնենք, ու պատմիր ինձ քեզնից:

Ի՞նչպես է դասավորվել կյանքդ: Հարուստ ու բարեկեցի՞կ ես:

Մենա՞կ ես ապրում Փարիզում: Իսկ այդ դեպքում այն ամուսնությո՞ւնը:

Մեր մեջ ասած՝ ծնողներդ պետք է որ պայթած լինեն զայրույթից:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ո՞վ կասեր, որ մի օր պատահմամբ

Ճակատագիրը հանկարծ մեզ դեմ հանդիման կբերի:

Ես կարծում էի՝ ամեն բան մեռնում է անցնող ժամանակի հետ:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ես չգիտեմ, թե ինչ ասեմ, ոչ էլ՝ որտեղից սկսեմ:

Հուշերը խռնվում են, խուժում գլխիս մեջ:

Եվ անցյալս վերադառնում է իր պարտության խորքից:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Այն տարիքում, երբ իմ միակ զենքն իմ սիրտն էր,

Հայրդ, որ քեզ համար բոլորովին այլ նպատակներ ուներ,

Կոտրեց մեր սերն ու հորդեցրեց մեր արցունքները՝

Հանուն փեսացուի՝ ընտրված համապատասխան իր կարգավիճակին:

Ես ուզեցի քեզ նորից տեսնել, բայց դու փակի տակ էիր:

Ես գրեցի քեզ հարյուր անգամ, բայց միշտ անարձագանք:

Երկար ժամանակ ինձնից պահանջվեց, մինչ հրաժարվեցի:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ժամանակը թռչում է, և սրճարանն արդեն պետք է փակվի:

Արի՛, ես քեզ կուղեկցեմ մեռած փողոցներով,

Ինչպես այն համբույրների ժամանակներում, որ փախցնում էինք քո դռան շեմին:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ամեն եղանակ մեր եղանակն էր սիրելու,

Եվ չէինք վախենում ոչ ձմռանից, ոչ աշնանից:

Մշտապես գարուն էր, երբ մենք զրնգուն քսան տարեկան էինք:

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել, ոչինչ չեմ մոռացել:

Ինձ հաճելի էր զգալ քո ներկայությունը:

Ես ինձ այլ կերպ եմ զգում, կարծես մի փոքր ավելի թեթև.

Մենք հաճախ կարիք ունենք լողանալու պատանեկության մեջ:

Հաճելի է վերադառնալ անցյալի ակունքներին:

Ես կուզեի, եթե կամենաս, առանց ցանկանալու քեզ ստիպել,

Քեզ դարձյալ տեսնել, վերջապես... եթե դա հնարավոր է,

Եթե դու դա կամենում ես, եթե ազատ ես:

Եթե դու ոչինչ չես մոռացել,

Ինչպես ես, որ ոչինչ չեմ մոռացել:

See more
Charles Aznavour more
  • country:France
  • Languages:French, English, Italian, Spanish+3 more, German, Russian, Armenian
  • Genre:Singer-songwriter
  • Official site:http://www.charlesaznavour-lesite.fr/
  • Wiki:https://fr.wikipedia.org/wiki/Charles_Aznavour
Charles Aznavour Lyrics more
Charles Aznavour Featuring Lyrics more
Charles Aznavour Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved