Ինչու [Inchu]
Ինչու [Inchu]
Մեղավոր եմ, թե անմեղ,
Որ քո սրտում չունեմ տեղ,
Տես մթնել է իմ աշխարհը,
Ասա, որն է ճանապարհը,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Մեղավոր եմ, թե անմեղ,
Էլ իմ սրտում չունես տեղ,
Սերը իմ հոգում սառել է,
Լույսը իմ սրտի մարել է,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Ինչու, ախ ինչու
Դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս
Հեռու:
Ինչու, ախ ինչու
Դեռ սիրում եմ, արտասվում եմ, սերս չի մարում,
Ինչու, ինչու:
Մոլորվել եմ ես հիմա,
Քեզ խնդրում եմ, հավատա,
Խենթի նման սիրել եմ,
Ու մեր սերը վառ պահել եմ,
Առանց քեզ ապրել ես չեմ ուզում:
Մոլորվել եմ ես հիմա,
Քեզ խնդրում եմ, հավատա,
Ուր սիրո խոսքերն անզոր են,
Մի փորձիր սիրել, իզուր է,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Ինչու, ախ ինչու
Դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս
Հեռու:
Ինչու, ախ ինչու
Դեռ սիրում եմ, արտասվում եմ, սերս չի մարում,
Ինչու, ինչու:
Ինչու
- Artist:Christine Pepelyan