Ձայն տուր, ով ֆիտայ [Dzayn tur, ov fiday] lyrics

Songs   2024-10-05 15:17:00

Ձայն տուր, ով ֆիտայ [Dzayn tur, ov fiday] lyrics

Ձայն տուր, ո՚վ ֆիտայ, ինչո՞ւ ես տրտում,

Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,

Աւա՜ղ, երկար մտածում,

Տխուր, երկար մտածում։

Շարժեցէ՚ք տղերք սուրեր շողշողուն,

Թափեցէք կրակ թշնամեաց գլխուն,

Գազան թշնամեաց գլխուն,

Դաժան թշնամեաց գլխուն։

Քանի այսպէս է հայը խղճալի,

Զինուած պիտ լինի ամբողջ ֆետայի,

Սիրուն ամբողջ ֆետայի,

Կտրիճ ամբողջ ֆետայի։

Շտապե՚նք, ընկերներ, խմբուիլ միատեղ,

Մետաքսէ դրօշակ ծածանի այնտեղ,

Թող միշտ ծածանի այնտեղ,

Սիրուն ծածանի այնտեղ։

Պարզեցէ՚ք դրօշ վեհ Դաշնակցութեան,

Լինի առաջնորդ մեր ազատութեան,

Սիրուն մեր ազատութեան,

Անուշ մեր ազատութեան։

See more
Sahak Sahakyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Sahak Sahakyan Lyrics more
Sahak Sahakyan Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved