Բարի արագիլ [Bari Aragil] [English translation]
Բարի արագիլ [Bari Aragil] [English translation]
Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան,
Ազատ հայրենիք, երջանիկ երկիր,
Երջանիկ, երջանիկ երկիր:
- Կրկներգ -
Բարով, արագիլ, բարի արագիլ,
Արագիլ գարնան, արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բախտի արագիլ,
Բույն հյուսիր ծառին, բարդու կատարին:
Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լույսով անթառամ, շողերով վառման,
Վշտերս դառան ծաղիկներ փայլուն,
Ժպիտներ, ժպիտներ շողուն:
(- Կրկներգ -)
Արագիլ, ինձ հետ ուրախ գովերգիր
Յայլա ու վրան, հանդեր հոտևան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք,
Մանուշակ, մանուշակ երկինք:
(- Կրկներգ -)
- Artist:Rouben Matevosian
- Album:Իմ Ղարաբաղ
See more