Կ'ուզեմ հիմի փչե զուռնէն [K'uzem himi pʻčʻe zuṙnēn] lyrics
Կ'ուզեմ հիմի փչե զուռնէն [K'uzem himi pʻčʻe zuṙnēn] lyrics
Կ'ուզեմ հիմի փչե զուռնէն —
Հարբած ըլիմ մինչեւ էգուց.
Ամէն մարդու ընկեր ըլիմ —
Ու բաց ըլիմ մինչեւ էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով,
Պատուհանից վրէս նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի —
Ու լաց ըլիմ մինչեւ էգուց։
Խելքս քամուն, հովին տուած՝
Երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի
Ու հաց ըլիմ մինչեւ էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների
Գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով
Հարբած ըլիմ մինչեւ էգուց։
- Artist:Rouben Matevosian
See more