Սեր [Armenian] [Belle] lyrics
Սեր [Armenian] [Belle] lyrics
Սեր, սա է այն միակ կոչումը, որը
Տեր, մոգական նրա պարին կտամ ես
Դեռ հայացքն անգամ չվայելած կրքի կամոք
Պատրաստ եմ հետևել նրան մինչև դժոխք:
Զգեստն անկարող է այս մարմինը թաքցնել,
Էլ ինչ աղոթք, եթե մեղքերն են ինձ գերել,
Տեր, ով առաջինն այս մեծ հրաշքը քարկոծի,
Սիրո առաջ հավետ դռները կգոցի,
Օ ՜ Լյուսիֆեր, գեթ մեկ անգամ գտիր հնար,
Որ իր վարսերն իմ ափերին հանգստանար:
Սեր, թշնամի է դիմակի տակ, որ
Մեր հոգու լույսը ու անդորրն է տապալել,
Եվ ես ահա խղճուկ մի զոհ ստորին կրքի,
Արժան չեմ էլ ոչ ներումի, ոչ աղոթքի:
Մեղք ու հանցանք կնոջ կերպով պարում են դեռ,
Սակայն միայն նրա տենչանքն է ծնում սեր…
Սեր, ամեն չարի ու կրակի դժոխային
Մարմին տված հուր է բերում այս պարուհին,
Օ՜ Տեր , գթա՛ հավատարիմ քո ծառային,
Թող այս գիշեր այդ կիրքը ինձ չխնայի:
Սեր, հոգիներն ես փոթորկին տվել դու մեր,
Դիվային պարով անհագ ճախրում ես վեր,
Օ՜, մի՞թե ոչ ոք չի հասել սիրուն այս մեծ,
Գեղեցկությունն այս անարատ է ու անեղծ:
Օ՜ սիրեցյալ իմ, թույլ տուր երգ նրան ձոնել,
Գեթ մեկ անգամ հավատարմ քեզ չլինել,
Տեր, ինչքան էլ քար այսօր նորից վրաս նետեն,
Հմայքներին կարող է ստրուկ դարձնել մեկ է,
Եվ մահն անգամ էլ ինձ հանգիստ չի պարգևի,
Սիրուդ համար հոգիս կտամ չարքին գերի:
Զգեստն անկարող է այս մարմինը թաքցնել,
Էլ ինչ աղոթք, եթե մեղքերն են ինձ գերել,
Տեր, ինչքան էլ քար այսօր նորից վրաս նետեն,
Հմայքներին կարող է ստրուկ դարձնել մեկ է,
Եվ մահն անգամ էլ ինձ հանգիստ չի պարգևի,
Սիրուդ համար հոգիս կտամ չարքին գերի: