Թափառաշրջիկ [Taparashrjik] [Transliteration]
Թափառաշրջիկ [Taparashrjik] [Transliteration]
Թափառաշրջիկ,
Թափառաշրջիկ, եղբայր իմ,
Ու՞ր են քեզ տանում
Հոգնած ոտքերդ։
Թե կամ հեռուներ,
Հեռուները քո սրտում են
Եվ քո խելագար
Խենթ հայացքում։
Եվ քո խելագար
Երազներում,
Եվ քո խելագար
Խենթ երգերում։
Թափառաշրջիկ,
Ինձ պարզիր քո ձեռքը
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը,
Ազատ է տիեզերքը բոլորի համար։
Եվ մեծահարուստ արքաների
Եվ մուրացկանի համար դժգույն,
Եվ գեղեցկագույն տիկինների,
Եվ թափառական ասպետների համար։
Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար։
Երբ կդադարի պտտվելուց
Այս հոգնած աշխարհը,
Մոլորակը պատերազմների։
Երբ կդադարի
Տոնական այս երթը,
Երթը տոնական մեռյալների։
Թափառաշրջիկ,
Ինձ պարզիր քո ձեռքը
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը։
Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար։
- Artist:Ruben Hakhverdyan