Շատ սիրուն իս [Shat Sirun Is] [English translation]
Շատ սիրուն իս [Shat Sirun Is] [English translation]
Շատ սիրուն իս, Շախաթայի, ասողին՛ խար չիս անի.
Անջաղ գըցիս էշխի մեչը, յիդ կեհաս՝ քար չիս անի։
էշխը հեստի կըրակ ունի՝ վո՚ւնց կու էրվի, վո՚ւնց կերթա.
Թեգուզ նընգիմ ծովի մեչը՝ հովնալու ճար չիս անի։
Բաս աշուղը վունց դիմանա էտ քու տըված կեծակուն,
Դու ինքնակալ թաքավուր իս՝ բեհուբազառ չիս անի։
Թե վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թե վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս, վար չիս անի։
Իսկի բեհուբազար չունի Շախաթայի չասողը.
է՚նդու համա, Սա՚յաթ Նովա, շատ էհտիբար չիս անի։
1
1. Էս դիվանին խիստ լավն է, օվ օր սովրի օղորմի ասի։
Հիմի գուզիմ թե հայեվար ասիմ։
Ամեն աստուձ,յիս՝ մըղդըսու վուրթի Արութինս,
պըստուց ինչրու յառսուն տար՛ին գլուխ դրի ամենան խաղին,
ամա սուրբ Կարապիտի կարողութենով սովրեցա քամանչեն ու չոնգուրն ու թամբուրեն։
- Artist:Sayat Nova
See more