Ոտար Ամայի [Otar Amayi] lyrics
Ոտար Ամայի [Otar Amayi] lyrics
Օտա~ր, ամայի~ ճամփեքի վրա
Իմ քարավանս մեղմ կղողանջե.
Կանգնիր, քարավանս ինձի կթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կկանչե:
Բայց լո~ւռ է շուրջս ու շըշուկ չկա
Արևառ, անդորր այս անապատում.
Ա~խ, հայրենիքս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերս ուրիշի գրկում:
Կնոջ համբույրին էլ չեմ հավատա,
Շուտ կմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվիր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա
Գիտցիր, լուսնի տակ չկա ուխտ և սեր:
Գնա, քարավանս, ինձ հետդ քա~շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գլուխս դիր վար-
Ժեռ-քարերի մեջ, փշերի վրա...
- Artist:Flora Martirosyan
See more