Իմ հասակը [Im hasakə] [English translation]

  2024-06-27 22:04:33

Իմ հասակը [Im hasakə] [English translation]

Իմ հասակը տարիների փորձ ունի,

Ամեն տարի իրեն պատմությունն ունի

Խոշոր դեմքիս ամեն ծալքն իր դարդն ունի

Ծերության դեմ ոչ ոք, ոչ մի ճար չունի։

Միշտ հպարտ եմ, ինչ կա ոչինչ չի եղել.

Միայն դեմքիս ակոսներ են գոյացել,

Կամ էլ գլխիս աշտանակն է նոսրացել,

Բայց իմ սիրտն ու հոգին նույնն են մնացել։

Դեղնեց ահա տերևը հզոր ծառի,

Ճեղքվեց իմ քարերը բարձր սարի

Էլ ոչ մի ուժ նրանց նոր կյանք չի բերի

Կհեռանան մնալով էջ հուշերից։

Մանկությունից անցա այսքան ճանապարհ,

Դպրոց ուսում, ու խենթացած սիրահար,

Շատ չխոսենք, իմ պատմությունն է երկար,

Մի հիշեցրեք ես կդառնամ խելագար։

See more
Flora Martirosyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Flora_Martirosian
Flora Martirosyan Lyrics more
Flora Martirosyan Also Performed Pyrics more
Excellent recommendation
Popular
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved