Nagorny Karabach [Armenian translation]
Nagorny Karabach [Armenian translation]
Քաղաքն մշուշով է պատված
Լեռան գագաթին եմ կանգնած
Իմ սևագույն այգում
Դրախտի մեջ սեպված
Իմ ընտրած անկլավում
Ուր ես մնում եմ պախկված
Լեռնային Ղարաբաղում
Ուր թավուտ անտառ էր առաջ
Լեռներ, գուցե սառցադաշտ
Արույրե դեղին արեգակը
Արարել է մի դրախտավայր
Սրտի լայնացման ու կծկման
Միջև ընկած պահին
Գերել են ինձ թռչունները
Որ թռվռվում են այստեղ
Իմ սրտի անկլավում
Ուր կորցրել եմ ինքս ինձ
Լեռնային Ղարաբաղում
Ցած եմ իջնում սարից
Մտնում հովիտ այս կամ այն
Ամեն գույնի դրոշ է փռված
Ղարաբաղում Լեռնային
Երկու սև ագռավներ
Ուտում են ծառից շլորներ
Այլ քաղաքում կլինեի՞նք սիրված
Իմ ընտրած անկլավում
Ուր ես մնում եմ պախկված
Լեռնային Ղարաբաղում
Արի մոտս տեսակցության
Ունեմ ժանանակ անսահման
Եվ հիասքանչ տեսարան
Ամպերով պատած քաղաքի
Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում
- Artist:Einstürzende Neubauten
- Album:Alles wieder offen (2007)
See more