Manchester et Liverpool [Armenian translation]

Songs   2024-11-06 12:32:45

Manchester et Liverpool [Armenian translation]

Մանչեստրի և Լիվերպուլի

Փողոցներով քայլելիս եմ ինձ տեսնում

Հազարավոր անցորդների

Ամբոխի միջով եմ անձայն անցնում

Մանչեստրի և Լիվերպուլի

Ամենախուլ անկյուններն եմ հասնում

Իմ գեղեցիկ սերը փնտրելիս

Որի մասին ես ու դու ենք իմանում

ԿՐԿՆԵՐԳ

Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ

Ինչքան սիրում եմ այդ քո ձայնը ես

Որ շշնջում էր ականջիս.

«Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ»

Դրան այնքան հավատում էի ես

Դարձավ Մանչեստրը ձանձրալի

Լիվերպուլն անձրևներով է լի

Չգիտեմ արդեն` դեռ կա՞մ, թե չէ՞

Սպիտակ նավակս ձմռանը պիտանի չէ

Անձրևն է իշխում Մանչեստրում

Նույնը՝ Լիվերպուլում է տիրում

Ոչինչ չի երևում մարախուղից

Նաև սերն է չքվել այստեղից

ԿՐԿՆԵՐԳ

Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ

Ինչքան սիրում եմ այդ քո ձայնը ես

Որ շշնջում էր ականջիս.

«Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ»

Դրան այլևս չեմ հավատում ես

See more
Marie Laforêt more
  • country:Switzerland
  • Languages:French, Spanish, Italian, German+5 more, Russian, Portuguese, Italian (Southern Italian dialects), English, Macedonian
  • Genre:Pop
  • Official site:
  • Wiki:https://fr.wikipedia.org/wiki/Marie_Laforêt
Marie Laforêt Lyrics more
Marie Laforêt Featuring Lyrics more
Marie Laforêt Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved