Lungs [Armenian translation]
Lungs [Armenian translation]
Պարտքով կտա՞ս թոքերդ,
Իմոնք արդեն փակվում են։
Տնկի՛ր ոտքերս ու դառնորեն
Ներշնչի՛ր անցնող ժամերը։
Շունչ եմ քաշում, արտաշնչում՝
Աղոթելով՝ միայն թե օրը թույն չլինի։
Կանգնում բոլոր ողջերի մեջ՝
Որպես մեկն, ով տատանվում է։
Մատներդ քայլում են մութն ի վար,
Միտքդ՝ կեսգիշերում։
Վերցրու՛ ոսկիդ՝ նոր հավաքած,
Հիմա՛ր, այդ լոկ լուսնի շողներն են։
Ու թե փորձես այն տուն բերել,
Ձեռքերդ կարագ կդառնան:
Լավ է՝ թողնես այս երազանքը,
Փորձի՛ր գտնել ուրիշը:
Փրկությունն իջավ, խաչեց իրեն,
Ձայնեց սատանա ընկերոջը,
Իմաստությունն՝ անգործ, այրեց իրեն,
Ո՞վ կբուժի մոլեգնած ուռուցքը։
Կողպի՛ր գետը ակունքից,
Բանտարկի՛ր ջուրը,
Լցրու՛ երկինքը ճիչերով,
Լողա՛ հրեղեն պատասխանում։
Միակ զավակ էր Հիսուսը,
Սերը՝ նրա միակ իմաստը։
Բայց օտարը ճչաց բոլոր լեզուներով
Ու պղծեց տաճարի մուտքը:
Ո՛չ ես, ո՛չ դու անմասն մնալու
Չունենք այդքան ժամանակ:
Քե՛զ պահիր վիրավորված հայացքդ,
Աշխարհին կասենք՝ գոնե փորձել ենք։
- Artist:Townes Van Zandt