Δεν θέλω να ξέρεις [De Thelo Na Ksereis] [Armenian translation]

Ես չեմ ուզում՝ իմանաս, որ վերջին երկու ամսում մշտապես մենակ եմ տանը:
Ես չեմ ուզում՝ իմանաս, թե ինձ որքան տգեղ եմ զգում՝ աչքերիս տակ սև պարկերով:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ պետքս չէ՝ արդյոք կապրեմ թե կմեռնեմ:
Ես չեմ ուզում՝ իմանաս, թե որքան շատ եմ քեզ սիրում:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ ժամերս ծախսում եմ՝ սպասելով քո զանգին:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ հագնում եմ քո շորերը, որպեսզի քեզ ինձ մոտ զգամ:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ կորցրել եմ ախորժակս ու կես մարդ եմ դարձել:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ գիշեր-ցերեկ մտածում եմ քո մասին:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ ամեն ինչ կանեմ քեզ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով խմում եմ մինչև հարբելս:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով ասես կորցնում եմ գիտակցությունս:
Հին նկարի պես հետզհետե խամրում է գույնս:

Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քեզ համար եմ դեռևս ապրում:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ երբ քեզ ասում են, թե ես լավ եմ, այդ ամենը սուտ է պարզապես:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ մշտապես նույն սենյակում եմ՝ ստվերների և ուրվականների հետ:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քնում եմ առավոտյան, երբ հաբեր եմ խմում:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ դու ամեն ինչ ես ինձ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ աշխարհում ինչ կատարվում է, նշանակություն չունի ինձ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ այլևս ոչնչի համար հոգ չեմ անում՝ այնքան զգայազուրկ եմ:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ միշտ մենակ եմ և ոչ ոքի չեմ ուզում տեսնել:
Ես չեմ ուզում՝ իմանաս, թե որքան շատ եմ քեզ սիրում:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ ամեն ինչ կանեմ քեզ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով խմում եմ մինչև հարբելս:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով ասես կորցնում եմ գիտակցությունս:
Հին նկարի պես հետզհետե խամրում է գույնս:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ ամեն ինչ կանեմ քեզ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քեզ համար եմ դեռևս ապրում:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ ամեն ինչ կանեմ քեզ համար:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով խմում եմ մինչև հարբելս:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քո պատճառով ասես կորցնում եմ գիտակցությունս:
Ես չեմ ուզում՝ իմանաս, որ քեզ համար եմ դեռևս ապրում:
- Artist:Anna Vissi
- Album:Λάμπω - 1992