Բարի Լույս, Տիկին Արուս [Bari Luys, Tikin Arus] lyrics

Songs   2024-11-14 20:38:09

Բարի Լույս, Տիկին Արուս [Bari Luys, Tikin Arus] lyrics

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվածքը չորացել է,

Հայացքի մեջ քո անհույս

Արցունքներդ քարացել են,

Խոհանոցդ մաս-մաքուր,

Ամաններդ լվացված են,

Մեր համով-հոտով մորքուր

Տված հացդ օրհնված է:

Եվ հիմա, նստած մենակ,

Դու հիշում ես քո անցյալը,

Իսկ մատներդ շարունակ

Փորփրում են քո ձավարը:

Մարդը քո` վարպետ Արտաշը

Իր հոգին Աստծուն տվեց,

Ու թեև վարքով անտաշ էր,

Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,

Ու շարեց պատերը տան,

Նա կապեց կտուրը ձեր,

Սարքեց դուռ ու պատուհան:

Իսկ հետո, երբ ծնվեցին,

Զավակները քո աննման,

Տունը քո լցվեց սիրով

Ու շնչով երջանկության

Նա ուներ մի թուլություն`

Մեզանից ո՞վ է անբիծ,

Սիրում էր ընկերություն

Խմիչքի հետ ոգելից:

Ամուսինդ լուռ ու մունջ էր,

Նա մռայլ էր, չխոսկան,

Երբ խմում էր` հայհոյում էր,

Հիշում մորդ անպայման:

Ու թեև քեզ հայհոյում էր,

Բայց իրոք, առանց թույնի,

Վաղեմի սովորություն է`

Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`

Տանդ սյունն ու հենարանը,

Մնացել ես մեն-մենակ

Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին

Ու թռան օտար ափեր,

Նույնիսկ չեն էլ մտածում,

Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվացքը չորացել է,

Հայացքի մեջ քո անհույս

Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,

Ամաններդ լվացված են,

Մեր համով-հոտով մորքուր,

Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվածքը չորացել է,

Բարի լույս, տիկին Արուս

Տված հացդ օրհնված է…

See more
Ruben Hakhverdyan more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6_%D5%80%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6
Ruben Hakhverdyan Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved