You Keep Me Hangin' On [Armenian translation]
You Keep Me Hangin' On [Armenian translation]
(Ինձ կախված վիճակում ես պահում)
Ինձ ազատ արձակիր, ինչո՞ւ չես թողնում
Դուրս գնա իմ կյանքից, ինչո՞ւ չես գնում
Քանզի իրականում ինձ չես սիրում
Պարզապես կախված վիճակում ես պահում
Ինձ ազատ արձակիր, ինչո՞ւ չես թողնում
Դուրս գնա իմ կյանքից, ինչո՞ւ չես գնում
Քանզի կարիքս չունես իրականում
Բայց պահում ես կախված վիճակում
Ինչո՞ւ ես շարունակ վերադառնում
Իմ սրտի հետ խաղում
Ինչո՞ւ կյանքիցս դուրս չես գալիս
Որ կյանքս սկսեմ նորից
Թող կյանքիս գրքում շրջեմ էջը քո
Ինչպես դու իմը շրջեցիր, այո
Ինձ ազատ արձակիր, ինչո՞ւ չես թողնում
Դուրս գնա իմ կյանքից, ինչո՞ւ չես գնում
Քանզի իրականում ինձ չես սիրում
Պարզապես կախված վիճակում ես պահում
Հիմա կարիքս չունես իրականում
Պարզապես կախված վիճակում ես պահում
Ասում ես՝ չնայած բաժանվել ենք
Ուզում ես մնանք ընկերներ մենք
Բայց քո հետ ինչպես մնամ ընկեր
Երբ քեզ տեսնելը կոտրում է սիրտս նորեն
(Ես դա չեմ կարող հաղթահարել)
Վաո՜ւ, վաո՜ւ, վաո՜ւ, վաո՜ւ....
Դուրս գնա, դուս գնա իմ կյանքից
Թող գիշերներով ես քնեմ նորից
Քանզի իրականում ինձ չես սիրում
Պարզապես կախված վիճակում ես պահում
Ասում ես, որ դեռ իմ մասին ես հոգում
Բայց սիրտդ, հոգիդ ազատություն են տենչում
Հիմա երբ արդեն ազատության ես հասել
Չես ուզում ինձ էլ ազատ արձակել
Եթե չես ուզում քոնը լինեմ
Թող ինձ մի ուրիշին գտնեմ
Ինձ ազատ արձակիր, ինչո՞ւ չես թողնում
Դուրս գնա իմ կյանքից, ինչո՞ւ չես գնում
Քանզի իրականում ինձ չես սիրում
Պարզապես կախված վիճակում ես պահում
Ինչո՞ւ տղամարդու պես չես վարվում ու ինձ ազատում
Հիմա իմ մասին դու մի կաթիլ իսկ չես հոգում
Լոկ օգատագործում ես՝ ինձ պատվազրկում
Դուրս գնա, դուս գնա իմ կյանքից
Թող գիշերներով ես քնեմ նորից
Քանզի իրականում ինձ չես սիրում
Պարզապես կախված վիճակում ես պահում
- Artist:Kim Wilde
- Album:Another Step (1986)