Heaven Have Mercy [Armenian translation]

Songs   2024-11-16 23:46:17

Heaven Have Mercy [Armenian translation]

Ո՛չ ժպիտ, ո՛չ արցունք,

Ո՛չ աղոթք, ո՛չ էլ վախ,

Ի՞նչ ապրեմ, ի՞նչ մնաց,

Երբ իմ սերը գնաց:

Դե ձայնե՛ք, զա՛նգ զարկեք

Աշխարհքով, երկրով մեկ,

Ձեր ճիչով, զանգերով

Նրան ինձ ետ բերեք:

Պատերազմն է պարտում

Բոլորին, բոլորին,

Մինչ այրիք կողբան՝

Ձեռնամած, սրտագին:

Եվ բաժանման պահին՝

Այդ համբույրի վերջին,

Այս աղերսը պոռթկաց

Իմ սրտից ողբագին.

«Տե՜ր իմ, գթա ինձ,

Տե՜ր իմ, գթա ինձ»:

Ու դարձյալ գրեցին

Իր անունն

Այդ խաչին...

Ես հիշում եմ այն պարն

Առաջին մեր սիրո,

Երբ պարում էինք անվերջ,

Վառ աստղերի ներքո:

Մենք քայլում էինք ափին,

Ու նայում նավերին:

Մի բան է պետք սիրուն՝

Ամեն օր նոր գարուն:

Երազում էինք մի տուն

Եվ պարտեզ իսկական

Եվ զավակ ինձ նման՝

Աչքերով աննման,

Բայց էլ վե՛րջ, էլ ի՞նչ վիշտ,

Ի՞նչ է այս կյանքը սին,

Մի՞թե պետք է հուսամ

Իմ սիրո համբույրին:

Դե լռե՛ք... դե լռեք...

Արցունքներս են սպառվել,

Այս դժոխքում տանջվե՞լ.

Տե՜ր իմ, տո՛ւր ինձ մեռնել...

Տե՜ր իմ, գթա ինձ,

Տե՜ր իմ, գթա ինձ,

Տե՜ր իմ, գթա ինձ:

See more
Édith Piaf more
  • country:France
  • Languages:French, English, Spanish, German
  • Genre:Pop, Singer-songwriter
  • Official site:http://www.edithpiaf.com/
  • Wiki:https://fr.wikipedia.org/wiki/Édith_Piaf
Édith Piaf Lyrics more
Édith Piaf Featuring Lyrics more
Édith Piaf Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved