Gusan Ashot - Նոր տարին եկավ [Nor tarin ekav]

Songs   2024-07-04 13:15:56

Gusan Ashot - Նոր տարին եկավ [Nor tarin ekav]

Նոր տարին եկավ, գարունը մոտ է,

Սեղանն է ժպտում, իմ յարն ինձ մոտ է,

Խինդս թաթախ նռան գինու մեջ,

Աչքս պահ խփեմ, իմ բախտն ինձ մոտ է։

Մրմունջն իմ սիրո,

Խենթ սրտիս առած`

Մառանը մտնեմ,

Հուր գավաթն առնեմ,

Ու մի կուշտ խմեմ,

Գինու հետ վառվեմ։

Նոր տարին եկավ, իմ աստղն իր հետ,

Սրտերին մոտիկ իմ նոր տաղն իր հետ,

Հազար ծուխ կելնի սուրբ օջախներից,

Իմ սիրող հոգու աշխարհն իր հետ։

Նոր տարին եկավ հույսի թևերով,

Մասունք խրախճանք լույսի թևերով,

Աշխարհը խաղաղ հազար դար տեսնի

Մարգարե մտքի սրտի թելերով։

Նոր տարին եկավ` յարս կկանչի,

Սիրո ջերմությամբ սառույց կհալչի,

Աշոտիս ընկեր, ե'կ գինովանանք,

Մեր կյանքից պակսեց` սիրտս կտանջվի։

Մրմունջն իմ սիրո

Խենթ սրտիս առած,

Մառանը մտնեմ,

Հուր գավաթն առնեմ,

Ու մի կուշտ խմեմ,

Գինու հետ վառվեմ։

See more
Gusan Ashot more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved