Բինգյոլ [Bingyol] [English translation]
Բինգյոլ [Bingyol] [English translation]
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի,
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլալները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին ծով - ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով են եղնիկին Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
Ես պանդուխտ եմ, ես տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ ասա, որն է ճամփան Բինգյոլի:
- Artist:Element Band
See more