Sen Ona Âşıksın [Kabullenme] [Armenian translation]
Sen Ona Âşıksın [Kabullenme] [Armenian translation]
Փաստորեն այսօր մի նոր պատմություն ես սկսում
Թող որ այս մեկի վերջը մերինից երջանիկ լինի
Շատ բան ունես մոռանալու
Ինձնից հետո մի քիչ դժվար կլինի
Հիմա ձեր երգը կունենաք, մի նոր հեռուստասերիալի կնմանվի
Ճանապարհորդություններ կպլանավորեք, ֆոտոներ կգցեք համացանց
Ինչևէ, քեզ շատ է սիրում ի՜նչ լավ
Նրան էլ ասացիր, իբր քո ամեն ինչն է, ի՞նչ մնաց ինձ
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան
Դու սիրում ես նրան, մի բառ անգամ չասես, կարևոր չէ,
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, այդքան գեղեցիկ մի ժպտա, հերիք է
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, նշանակում է էսպես էլ պիտի վերջանար
Շատ բան ունի սովորելու քո մասին
Օրինակ՝ սուրճը առանց շաքար ու կաթով ես խմում
Քնում ես հենց մեկը խաղա մազերիդ հետ
Սեբզե չես ուտում, խմելիս էլ շատ ես խոսում,
Հուսով եմ մայրդ կսիրի նրան, գիտես, որ ինձ չէր պաշտում
Ինչևէ, մենք էլ մատներիս մատանի դրեցինք,
Մի տուր նրան էլ խոստումներ, որ չես պահելու
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան
Դու սիրում ես նրան, մի բառ անգամ չասես, մոռացիր,
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, այդքան գեղեցիկ մի ժպտա, հերիք է
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, նշանակում է էսպես էլ պիտի վերջանար
Ոչ զղջման, ոչ թշնամանքի ու ոչ էլ հերոսանալու կարիք չկա
Չեմ պայքարի ու ոչ էլ կմրցեմ, եթե սիրտդ նրանով է բաբախում:
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան
Դու սիրում ես նրան, մի բառ անգամ չասես, մոռացիր,
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, այդքան գեղեցիկ մի ժպտա, հերիք է
Դու սիրում ես նրան, դու սիրում ես նրան,
Դու սիրում ես նրան, նշանակում է էսպես էլ պիտի վերջանար
- Artist:Model
- Album:Levlâ'nın Hikâyesi (2013)