Հով արեք [Hov Areq] lyrics
Հով արեք [Hov Areq] lyrics
Հո՛վ արեք, սարե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք:–
Սարերը հով չե՛ն անում,
Իմ դարդին դարման անում:
Ամպե՜ր, ամպե՜ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրեւ թափեք, ծո՛վ արեք.
Գեշ մարդու օր-արեւը
Սեւ հողի տակով արեք:
Հո՛վ արեք, ամպե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք:–
Ամպերը հով չե՛ն անում,
Իմ դարդին դարման անում:
Սարե՜ր, ձորե՜ր, դաշտե՜ր ու ջրե՜ր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրնե՜ր,
Մի վե՛ր կացեք, իմացե՛ք,
Տեսե՛ք իմ սրտի ցավեր:
- Artist:Armenian Folk
See more