Էս գիշեր լուսը տեսա [Es Gisher Lusy Tesa] lyrics
Էս գիշեր լուսը տեսա [Es Gisher Lusy Tesa] lyrics
Էս գիշեր լուսը տեսա,
Երի, երի, երի ջա՜ն.
Իմ յարը դուսը տեսա.
Երի, մարալո՛ ջեյրան.
Ելել էր ուխտ էր գալի,
Երի, երի, երի ջա՜ն.
Հրացանը ուսը տեսա:
Երի, մարալո՛ ջեյրան:
Արև էր ամպի տակին,
Երի, երի, երի ջա՜ն.
Սուրբ Հակոբ ճամբի տակին
Երի, մարալո՛ ջեյրան.
Մի էնպես աղբեր ունեմ,
Երի, երի, երի ջա՜ն.
Հրեղեն ձին թամբի տակին:
Երի, մարալո՛ ջեյրան:
Արևը սարի վրա,
Երի, երի, երի ջա՜ն.
Մամուռը քարի վրա.
Երի, մարալո՛ ջեյրան.
Ես ոսկի սարք պիտեի,
Երի, երի, երի ջա՜ն.
Իմ սիրած յարի վրա:
Երի, մարալո՛ ջեյրան:
Հե՜ն, սարեն մարդ ա գալի,
Երի, երի, երի ջա՜ն.
Սարը կրակ ա տալի.
Երի, մարալո՛ ջեյրան.
Առաջս աղլուխ բացավ,
Երի, երի, երի ջա՜ն.
Իմացա վարդ ա տալի:
Երի, մարալո՛ ջեյրան:
- Artist:Armenian Folk
See more