Դուն ես իմ սրտի սերը [Dun es im syrti sery] lyrics
Դուն ես իմ սրտի սերը [Dun es im syrti sery] lyrics
Դուն ելեր ես սարը սեյրան,
Կնմանիս չոլի ջեյրան,
Ջահել տղեն քեզի հեյրան,
Կայնի, սեյր անեմ, սեյր անեմ,
Քեզի հեյրան եմ, հեյրան եմ։
Դուն ես իմ սրտի սերը,
Դուն ես իմ դեղն ու ճարը։
Դուն ման կուգաս վերի, վերի,
Կրակն ընկել, սիրտս կերի,
Ջահել տղին էրիր գերի,
Քեզ եմ կանչում, էս դին արի,
Խնայիր ինձ, մի չարչարի։
Դուն ես իմ սրտի սերը,
Դուն ես իմ դեղն ու ճարը։
Դուն կայնել ես, լվացք կանես,
Սիպտակ կռներդ բաց կանես,
Ինձ տեսնելիս սուտ լաց կանես,
Հոգիս իզուր կվրդովես,
Հերիք է հալ ու մաշ անես։
Դուն ես իմ սրտի սերը,
Դուն ես իմ դեղն ու ճարը։
- Artist:Armenian Folk
See more