Դու իմ կողքին ես [Du im koghqin es] lyrics

Songs   2024-12-26 17:56:16

Դու իմ կողքին ես [Du im koghqin es] lyrics

Էլ չկան սիրո խոսքեր,

Լուռ հայացքն է սերը մեր

Գիշերում երկար:

Եվ համբույրն մեր անքուն

Ու լուսինը միշտ արթուն`

Էլ ինչ սիրո խոսքեր:

Իմ գրկում նորից աստղեր են վառվում,

Երբ նայում ես ու սրտիս փարվում,

Կյանքը կարճ համբույր է, երբ մենակ եմ ես մնում:

(Կրկներգ).

Դու իմ կողքին ես

Ու հասկանում եմ ես արդեն, որ քեզ սիրում եմ:

Դու հեռվում էլ` իմ հոգին ես,

Անհամբեր, կարոտ, անվերջ կանչող իմ սեր:

Դու իմ կողքին ես

Ու խավարում, կարծես, շոյում եմ քո վարսերը տաք:

Ես մենակ էլ` իմ կողքին ես,

Սիրելիս, դու իմ հոգին ես, իմ միակ,

Հասկացիր՝ դու իմ հոգին ես, իմ միակ:

Ցուրտ է տունն իմ առանց քեզ,

Երբ անվերջ սպասում եմ ես,

Որ ինձ մոտ կգաս:

Ու մտքում գրկում եմ քեզ,

Վերանում մի պահ, կարծես,

Բայց դու դեռ չկաս:

Հայտնվիր հիմա՝ ինչպես երազում,

Կարոտած իմ սիրտն է դա ուզում,

Այս աշխարհը սուտ է, երբ մենակ եմ առանց քեզ:

(Կրկներգ): (x2)

Իմ միակ...

Դու իմ հոգին ես...

Հասկացիր, դու իմ կողքին ես...

Դու իմ կոզքին ես...

See more
Arsen Safaryan more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Russian
  • Genre:
  • Official site:https://www.facebook.com/Safaryanmusic/
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6_%D5%8D%D5%A1%D6%86%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
Arsen Safaryan Lyrics more
Arsen Safaryan Featuring Lyrics more
Arsen Safaryan Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved