Coachella - Woodstock in My Mind [Armenian translation]
Coachella - Woodstock in My Mind [Armenian translation]
Ես Քոաչելլայում էի,
Հենվել էի ուսիդ,
Դիտում էի քո ամուսնուն,ով ժամանակին ճոճվում էր:
Երևի ես տարվել էի,
Որովհետև մի պահ,փոքրիկս,
Մտքումս Վուդսթոքն էր:
Հաջորդ առավոտ
Նախազգուշացում են հրապարակում,
Ասում են՝որ երկրի սահմաններին լարվածություններ կան:
Անջատեցի երաժշտությունը,
Փորձեցի նստել ու հիշել,
Այն սերը,որը անցած գիշեր տեսել էի:
Որովհետև ի՞նչ կլինի այս երեխաների հետ,
Եվ ի՞նչ կլինի նրանց ծնոողների հետ:
Ու ի՞նչ կլինի այն թագերի հետ,որոնք նրանք կրում են
Իրենց երկար մազերում,իմինի պես:
Ու ի՞նչ կլինի նրանց երազանքների հետ,
Որոնք ծաղկեպսակի վարդերի պես փաթաթված են
Իրենց փոքրիկ գլխներին:
Ես երրորդ անգամ աղոթք ասացի:
Ես ամեն ինչ կտայի դրախտ տանող աստիճանի համար,
Ես ժամանակս կտայի նրա ամենավերևը հասնելու համար,
Ես կտայի համբավս,ունեցվածքս ու լեգենդը:
Ես այդ ամբողջը կտայի,եթե ընդամենը մեկ օր ունենայի Իրեն մեկ հարց տալու համար,
Ես այդ ամբողջը կտայի,եթե ընդամենը մեկ օր ունենայի Իրեն մեկ հարց տալու համար:
Ես Քոաչելլայում էի,
Հենվել էի ուսիդ,
Դիտում էի քո ամուսնուն,ով ճոճվում ու փայլում էր:
Կասեմ,որ նա ահավոր զիլ էր նրանց ներգրավելու համար,
Քննադատները մեկ-մեկ կարող են անբարեհամբույր լինել:
Նա իր ծնկներին էր ու ինձ թվաց,որ նա իրենց կոտրատում էր իր բառերով,իր աստվածային բառերով:
Պարտադիր չէ հանճարեղ լինել հասկանալու համար,թե ինչ է կատարվում,որովհետև նրանք գլուխները կորցրել են:
Որովհետև ի՞նչ կլինի այս երեխաների հետ,
Եվ ի՞նչ կլինի նրանց երեխաների երեխաների հետ:
Կամ ինչու՞ եմ ես ընդհանրապես մտածում դրա մասին այսօր:
Միգուցե իմ ներդրումը
Կարող է ընդամենը հուսալը լինել:
Բայց բառերը կհասնեն թռչուններին ու թռչունները մտքերս կուղարկեն այդ կողմ:
Ես ամեն ինչ կտայի դրախտ տանող աստիճանի համար,
Ես ժամանակս կտայի նրա ամենավերևը հասնելու համար,
Ես կտայի համբավս,ունեցվածքս ու լեգենդը:
Ես այդ ամբողջը կտայի,եթե ընդամենը մեկ օր ունենայի Իրեն մեկ հարց տալու համար,
Ես այդ ամբողջը կտայի,եթե ընդամենը մեկ օր ունենայի Իրեն մեկ հարց տալու համար:
Դրախտ տանող աստիճան,
Աստիճան:
Միլիոնավոր բաներ ունեմ ասելու:
Օրինակ ՝ ինչի՞ համար էր այս ամենը, ամեն ինչ լա՞վ կլինի:
Միլիոնավոր բաներ ունեմ ասելու:
Ինչի՞ համար էր այս ամենը:
Դրախտ տանող աստիճան,
Աստիճան:
Դրախտ տանող աստիճան,
Աստիճան:
- Artist:Lana Del Rey