Այսօր․ Հոգսերով լի սրտիս նման [Aysor․ Hogserov li syrtis nyman] lyrics
Այսօր․ Հոգսերով լի սրտիս նման [Aysor․ Hogserov li syrtis nyman] lyrics
Հոգսերով լի սրտիս նման
Երկինքն էլ է տխրել այսօր,
Պայծառ արեգակը ամռան
Ամպի տակ է մտել այսօր։
Միտքս մի տեղ չի առնում կանգ
Որոնում եմ մխիթարանք,
Ոչ մի ուրախություն, բերկրանք
Ինձ վրա չի ազդել այսօր։
Իմ կաթոգին աննմանիս
Սերը ցեց է եղել ջանիս,
Սրտով սիրած սիրականիս
Կերպը միտս է ընկել այսօր:
Ջիվան, շատ է ցավը սրտիս,
Չկա ընտրած լավը սրտիս,
Հոգսերով լի նավը սրտիս
Ծովումն է ընկղմել այսօր:
See more