La Bohème [Armenian] Մեր Բոհեմը
La Bohème [Armenian] Մեր Բոհեմը
Եթե քսան դեռ չկաք,
Գուցե չհասկանաք
Դուք իմ այս պատմությունը:
Մոնմարտրն այն ժամանակ,
Իր վարդերով ճերմակ
Զարդարում էր մեր տունը,
Որ համեստ էր, անշուք,
Բայց մեր բույնն էր տաքուկ
ՈՒ սիրո մեր դրախտը:
Ես նկարիչ էի, որ փնտրում էր բախտը,
Իսկ դու` բնորդուհի:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Երջանկության օրերը մեր:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Թեկուզ սոված, աղքատ օրեր:
Նստած սրճարանում
Դեռ անհայտ, անանուն
Երազում էինք փառքը,
Թե մեզ բախտ վիճակվեր
ՈՒ մի նկար ծախվեր`
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
ՈՒ հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինչև լույս առավոt
Մոռանալով ձմեռը` նստած բուխարու մոտ:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Դու լավն էիր գեղեցկուհի:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի:
Հաճախ մինչ լուսադեմ
Կանգնած կտավի դեմ
Վրձնել եմ քո պատկերը
Մերկությունդ անբիծ,
Մարմինդ գիծ առ գիծ,
Քո մարմարե կոնքերը:
ՈՒ միայն առավոտ
Հոգնած, բայց հիացկոտ
Շարունակում էի կյանքը
Մի բաժակ սուրճ խմում
ՈՒ սիրում էի տկնանքը
Եվ սերը մեր սրտում:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Զուրկ էինք քսան տարեկան:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Հեշտ էր ապրել օդով միայն:
Պատահում է մերթ-մերթ,
Երբ գնում եմ ես ետ
Անցյալի մեր վայրերը
Նույնը չէ ոչ մի բան`
Այն տեղերը չկար,
Որ ծնվել էր մեր սերը,
Ձեռնահարկը գողտրիկ,
Մեր սանդուղքը նեղլիկ
Եվ իմ արվեստանոցը:
Տխուր է այնքան Մոնմարտրի մեր փողոցը
ՈՒր էլ վարդեր չկան:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը,
Ջահել էինք, ազատ ու խենթ:
Դա բոհեմն էր, մեր բոհեմը
Այդ օրերը էլ չեն գա ետ:
- Artist:Berge Turabian