Զեփիւռ կը դառնամ՝ [Zepʻiwṙ kə daṙnam՝] lyrics

Songs   2024-11-08 04:01:33

Զեփիւռ կը դառնամ՝ [Zepʻiwṙ kə daṙnam՝] lyrics

Զեփիւռ կը դառնամ՝ մեղմիկ աննման,

Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,

Սիրուցդ վառուած ասպետի նման՝

Թուրս կը դնեմ քո այգույ դռան։

Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,

Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,

Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,

Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:

Գարուն կը դառնամ՝ մտնեմ քո այգին,

Բլբուլի նման փարուեմ քո վարդին.

Քո Շահենն եմ, յա՛ր, հազար խաղերով,

Եկել եմ դուռդ՝ մատաղ քո կեանքին:

Էլի կը հսկեմ գիշեր ու ցերեկ,

Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,

Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,

Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:

See more
Kardeş Türküler more
  • country:Turkey
  • Languages:Turkish, Kurdish (Kurmanji), Turkish (Anatolian dialects), Zazaki+7 more, Armenian, Romani, Georgian, Arabic, Laz, Chechen, Adyghe
  • Genre:Folk
  • Official site:http://www.kardesturkuler.com/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Karde%C5%9F_T%C3%BCrk%C3%BCler
Kardeş Türküler Lyrics more
Kardeş Türküler Featuring Lyrics more
Kardeş Türküler Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved