Որսկան ախպեր [Vorskan akhper] lyrics

Songs   2024-07-07 14:38:08

Որսկան ախպեր [Vorskan akhper] lyrics

— Որսկան ախպե՛ր, սարեն կուգաս,

Սարի մարալ կփնտրես.

Ասա՛, յարա՜բ դուն չտեսար

Իմ մարալիս, իմ բալիս։

Դարդի ձեռքին սարերն ընկավ,

Իմ արևս, իմ բալես.

Գլուխն առավ, քարերն ընկավ

Իմ ծաղիկս, իմ լալես...

— Տեսա, քուրի՛կ, նախշուն բալեդ

Կարմիր-կանաչ է կապեր,

Սիրած յարի համբուրի տեղ

Սրտին վարդեր են ծլեր.

— Որսկան ախպե՛ր, ասա, յարաբ

Ո՜վ է հարսը իմ բալիս,

Ո՜վ է գրկում չոր գլուխը

Իմ մարալիս, իմ լալիս։

— Տեսա, քուրի՛կ, դարդոտ բալեդ

Քարն է դրել բարձի տեղ,

Անուշ քնով տաք գնդակն է

Կրծքում գրկեր յարի տեղ.

Սարի մարմանդ հովն է շոյում

Ճակտի փունջը մարալիդ,

Ծաղիկներն են վրան սգում,

Ազիզ բալիդ, խեղճ լալիդ։

See more
Armenian Folk more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Armenian (Homshetsi dialect)
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Music_of_Armenia#Folk_music
Armenian Folk Lyrics more
Armenian Folk Featuring Lyrics more
Armenian Folk Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved