Ծաղկիր Ինձ Համար [Tsaghkir Indz Hamar] lyrics
Ծաղկիր Ինձ Համար [Tsaghkir Indz Hamar] lyrics
Ես քեզ համար եմ ապրում, նազելիս,
Մանուշակներ են աչքերդ անմար,
Չկայ քեզ նման գարուն, նազելիս,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Հերիք է մաշեմ ճամբէքը քարոտ,
Մենակ տղայ եմ` քո սիրուն կարօտ,
Դու կանաչ կեանքիս վարդ անուշահոտ,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Իմն է եւ քոնը աշխարհը սիրուն,
Արեւոտ սարը, անտառը սիրուն,
Երկնքի կապոյտ կամարը սիրուն,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Ես ծարավ ճամբորդ, դու` վարար աղբիւր,
Թոյլ տուր մօտենամ, ջուր խմեմ մաքուր,
Քո ալ շուրթերից առնեմ վառ համբոյր,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
- Artist:Armenian Folk
See more