태어나줘서 고마워 [Thank you for my love] [taeeonajwoseo gomawo] [Armenian translation]

Songs   2024-11-17 05:40:13

태어나줘서 고마워 [Thank you for my love] [taeeonajwoseo gomawo] [Armenian translation]

Հավանաբար ամբողջ օրն ատել ես ինձ

Դու դեռ չես ճանաչում ինձ, հիմարիկ

Քո ծննդյան օրը տարվա մեջ միայն մի անգամ է

Ինչպե՞ս կարող էի մոռանալ

Ների՛ր, այս ամբողջ ժամանակ ես չէի կարողանում արտահայտել զգացմունքներս

Երևում է` ես չափազանց ամաչկոտ էի ասելու համար, որ սիրում եմ քեզ

Կփակե՞ս աչքերդ

Շնորհավոր, բարի տարեդարձ, իմ սեր

Անգամ տասը տարի հետո ամեն ինչ կլինի այնպես, կարծես միայն մի օր է անցել

Ես չեմ փոխվի, ես կստիպեմ, որ սիրտդ ամեն օր բաբախի

Խոստանում եմ

Շատ շնորհակալություն, շնորհակալություն, իմ սեր

Որ ծնվել ես այսօր, որ մոտեցար ինձ

Քեզ հանդիպելը մեծ բախտավորություն էր իմ կյանքում

Այժմ փչի՛ր մոմերը, իմ սեր

Միակ բանը, որ կարող եմ անել

Քեզ էլ ավելի շատ սիրելն է

Գուցե եղել են պահեր, երբ վիրավորել եմ քեզ

Բայց, խնդրում եմ, միայն մի բան իմացիր

Ինչպես միշտ, ինչպես հիմա

Ես սիրում եմ քեզ, դու ինձ համար ամեն ինչ ես

Անգամ տասը տարի հետո ամեն ինչ կլինի այնպես, կարծես միայն մի օր է անցել

Ես չեմ փոխվի, ես կստիպեմ, որ սիրտդ ամեն օր բաբախի

Խոստանում եմ, իմ սեր

Կարծես թե երազ լինի. մի հրեշտակ

Նայում է ինձ ու ժպտում այսպես

Եթե անգամ ես գոռամ, որ անսահման սիրում եմ քեզ, 

Բավական չէ

Միայնակ և դժվար օրեր

Սարսափելի չէ, քանի դեռ մենք միասին ենք

Ես կտամ քեզ այն ամենը,

Որոնք միշտ անհասանելի են

Շատ շնորհակալություն, շնորհակալություն, իմ սեր

Որ ծնվել ես և որ կողքիս ես

Ես վերածնվել եմ, քանի որ հանդիպել եմ քեզ

Այժմ, կդնե՞ս այս մատանին, իմ սեր

  • Artist:VIXX
  • Album:Voodoo
See more
VIXX more
  • country:Korea, South
  • Languages:Korean, English, Japanese, Chinese
  • Genre:Pop
  • Official site:http://realvixx.com/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/VIXX
VIXX Lyrics more
VIXX Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved