Քայլեր [Qayler] lyrics
Քայլեր [Qayler] lyrics
Ո՞ւր են տանում քայլերն անխելք
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին:
Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագար ձայնով երկինքը պատռել,
Կամ խելապատառ արևին ձգտել:
Քայլեր…
Գալիս են նրանք պատմության խորքից,
Մերթ տրորելով մեր բախտը դաժան,
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
Մեր երազն ու մեր հույսը ապաքում:
Տանում են նրանք իրենց ետևից`
Եվ զորավորին, և խեղճ տկարին,
Որ վերջում կյանքի, անդունդը նետեն`
Քայլերը նաև հզոր քանքարին:
Ահագնանալով՝ դղրդում նրանք,
Խլացնում են ձայնը մեր սրտի,
Դոփելով գալիս, դոփելով գնում,
Անցնում են դեպի սահմանն անհայտի:
Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին…
- Artist:Arthur Meschian
See more