Pour ne pas vivre seul [Armenian translation]
Pour ne pas vivre seul [Armenian translation]
Մենությունից փախչելով՝
Պահում են շներ,
Աճեցնում վարդեր,
Նվիրվում խաչին:
Մենությունից փախչելով՝
Գնում են կինո,
Տրվում հուշերին,
Ստվերներին՝ ինչի՛ն ասես:
Մենությունից փախչելով՝
Սպասում են գարնանը,
Իսկ երբ նա անցնում է՝
Սպասում հաջորդին:
Մենությունից փախչելով՝
Տառապում, սպասում եմ քեզ,
Ստեղծելով պատրանք՝
Թե իբր ես միայնակ չեմ:
Մենությունից փախչելով՝
Աղջիկներն սիրահարվում են աղջիկների,
Իսկ տղաներն, երբեմն,
Ամուսնանում են տղաների հետ:
Մենությունից փախչելով՝
Ծնում են մանուկների,
Իսկ մանուկները միայնակ են
Ինչպես բոլոր մանուկները:
Մենությունից փախչելով՝
Կառուցում են եկեղեցիներ,
Որտեղ բոլորն միայնակ են
Եվ աղոթում են աստղին:
Մենությունից փախչելով՝
Տառապում, սպասում եմ քեզ.
Ստեղծելով պատրանք՝
Թե իբր ես միայնակ չեմ:
Մենությունից փախչելով՝
Ունենում են ընկերներ
Եվ հավաքվում միասին
Տխուր երեկոներին:
Դիզում են փողեր,
Երազներ, պալատներ,
Մեկ է՝ դագաղը
Չի լինում
երկտեղանի:
Մենությունից փախչելով՝
Ապրում եմ քո հետ:
Կողքիդ միայնակ եմ,
Դու միայնակ ես իմ կողքին:
Մենությունից փախչելով՝
Ապրում ենք այսպես,
Ստեղծելով պատրանք՝
Թե իբր մենք միայնակ չենք:
- Artist:Dalida
- Album:Il faut du temps (1972)