Նուպար, Նուպար [Noubar, noubar] [Transliteration]
Նուպար, Նուպար [Noubar, noubar] [Transliteration]
Նուպարի պոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրուայ լուսնի նման,
Ունքերը կերու կամար է։
Արեւ ցոլաց սարի քարին,
Նուպար կ՚երթայ հանդը վերին
Ով որ տեսնի իմ Նուպարին,
Չմոռանայ ամբողջ տարին։
Նուպարի պոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրուայ լուսնի նման,
Ունքերը կերու կամար է։
Նուպար կ՚երթայ օրօր շորոր,
Նուպարի եարն կայնէ մոլոր,
Ա՜խ կը քաշէ գիշեր բոլոր,
Կը պտտի գիւղը բոլոր։
Նուպարի պոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրուայ լուսնի նման,
Ունքերը կերու կամար է։
- Artist:Armenian Folk
See more