Մեր սիրո աշունը [Mer Siro Ashune] lyrics

Songs   2024-11-25 22:25:55

Մեր սիրո աշունը [Mer Siro Ashune] lyrics

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանիդ,

Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-–հատիկ։

Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած,

Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած,

Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,

Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,

Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,

Ու պատուհանիդ լուռ կարտասվի...

Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցյալը ետ չես բերի,

Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի,

Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների։

Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում,

Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,

Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,

Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի

Ու պատուհանիդ լուռ կարտասվի...

Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

See more
Elena Yerevan more
  • country:Armenia
  • Languages:Spanish, French, Armenian, Russian, Italian
  • Genre:
  • Official site:https://www.youtube.com/channel/UCA9SFWJGHDuy1F0EToygf7Q
  • Wiki:
Elena Yerevan Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved