Լուսնակն անուշ [Lusnakn Anush] lyrics
Լուսնակն անուշ [Lusnakn Anush] lyrics
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Շինականի քունն անուշ։
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Ծագեց լուսնակ երկնուց.
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Հովվի փողն էր անուշ։
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Հոտաղ եզներ կարածա,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Մաճկալ պառկեր՝ քունն անուշ:
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Զղզղուն քամին կփչե,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Ծովային հովն էր անուշ։
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Դաշտեր, ձորեր մնջեր են,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Ջրեր գլգլան՝ ձենն անուշ։
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Հավքեր թառան իրենց բուն,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Բլբուլի տաղն էր անուշ։
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
Անմահական հոտ բուրեր,
Վա՜յ, լե, լե՜, լե, լե, վա՜յ, լո, լո՜, լո, լո.
Քաֆուր վարդի հոտն անուշ:
Երնեկ էն օրեր, որ կելնենք սարեր։
- Artist:Armenian Folk