לא צריך הרבה [אמא נאנחת] [Lo tsarikh harbeh [Ima neenakhat]] [Armenian translation]
לא צריך הרבה [אמא נאנחת] [Lo tsarikh harbeh [Ima neenakhat]] [Armenian translation]
Մայրիկն հառաչում է՝
Այս ի՞նչ է կատարվում.
Միայն գողերն են
Փառքի հասնում:
Չկա պատճառ, չկա ճակատագիր,
Ամենը բախտ է.
Շրջվում է նրան, շրջվում է նրան
Անիվը:
Մայրիկն հառաչում է՝
Ողջ ժամանակ վազում ենք,
Ոչ աչքեր ենք տեսնում,
Ոչ ծառեր:
Միայն երբ ծառն
Ընկնում է գետնին,
Պարզվում է, թե ինչ հասակ
Այն ուներ:
Շատ բան պետք չէ
Հավատալու համար՝
Ոչ ծիծաղել, ոչ լաց լինել,
Պարզապես հասկանալ:
Մայրիկն հառաչում է՝
Եթե ընտրել ցավ,
Ապա մի լավ փորացավ,
Քան սրտի ցավ:
Կա դարման ամեն բանի,
Միայն ոչ աղքատությանն ու հիմարությանը,
Բժշկի հետ թե առանց՝
Հարկավ մեռնելու ենք ի վերջո:
Սերն ու փողը
Շարժում են աշխարհը,
Սերը՝ մի պահ,
Իսկ փողը՝ հավերժ:
Փողը ջրի պես է
Շատ աղի.
Մի պահ հագենում ես,
Բայց դարձյալ խմել ես ուզում:
Շատ բան պետք չէ
Հավատալու համար՝
Ոչ ծիծաղել, ոչ լաց լինել,
Պարզապես հասկանալ:
Ամեն բան լավ է
Ճիշտ չափի մեջ.
Մի եղիր շափազանց լավը,
Եվ մի եղիր չափազանց սրամիտ:
Գործածիր գլուխդ,
Խորհուրդ արա սրտիդ հետ,
Ժամանակը նաև ընկեր է,
Բայց առավելապես՝ թշնամի:
Եվ առավոտյան մի երգիր
Ու մի ծիծաղիր բարձրաձայն,
Սատանան, թաքնված ամեն անկյունում,
Տեսնում է ամեն բան:
Ով երգում է առավոտյան,
Դեռ լաց կլինի դառնորեն
Օրվա վերջում,
Երբ մութն ընկնի:
Մայրիկն արդեն չկա,
Բայց ես իր դուստրն եմ.
Դեռ հիշում եմ, դեռ զգուշանում եմ,
Դեռ հավատում եմ:
Առավոտները շատ վաղ
Ես լաց եմ լինում,
Իսկ երեկոյան երգում եմ,
Նվագում քեզ համար:
Շատ բան պետք չէ
Հավատալու համար՝
Ոչ ծիծաղել, ոչ լաց լինել,
Պարզապես հասկանալ:
- Artist:Chava Alberstein