Լեռներ Հայրենի [Lerner Hayreni] lyrics
Լեռներ Հայրենի [Lerner Hayreni] lyrics
Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարօտել եմ ձեզ,
Սիգապանծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, յոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի։
Ձեր գագաթներից ամպերն են սահել
Ինչպէս ձորն իջնող հոտը գառների,
Կ՚ուզէի հիմա ձեր գրկում լինել,
Ձեզ փարուել նորից, լեռներ հայրենի։
Զմրուխտեայ լեռներ, սիրտս ձեզ թողի
Ու ինձ հետ տարայ բոյրը վարդերի,
Իմ երակներում ուժն է մայր հողի,
Իմ լեռներ, լեռներ, լեռներ հայրենի։
- Artist:Armenian Folk
See more