Խնկի ծառ [Khnki Tsar] lyrics
Խնկի ծառ [Khnki Tsar] lyrics
Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ձեր դռանը խնկի ծառ.
Գյուլո՜ւմ ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլո՜ւմ ջան,
Իմ խորոտիկ, պստիկ յար:
Գյուլո՜ւմ ջան:
Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան,
Երթար ու գար, շորոր տար,
Գյուլո՜ւմ ջան,
Սիրուն յարին օրոր տար:
Գյուլո՜ւմ ջան:
Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան,
Գնար ու գար, շվին տար,
Գյուլո՜ւմ ջան,
Անուշ յարի թեւին տար:
Գյուլո՜ւմ ջան:
Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ոսկի բլբուլ վրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան,
Կարմիր խնձոր անել տար,
Գյուլո՜ւմ ջան,
Ալվան ծաղիկ տանել տար:
Գյուլո՜ւմ ջան:
- Artist:Armenian Folk
See more