Կապուտ քուռակ հեծել եմ [Kaput qurak hetsel em] lyrics

Songs   2024-11-26 05:27:03

Կապուտ քուռակ հեծել եմ [Kaput qurak hetsel em] lyrics

Կապուտ քուռակ հեծել եմ,

--- Յա՜ր,

Արազին մոտեցել եմ.

--- Յա՜ր, յա՜ր,

--- Ա՜խ, ջա՜ն Արազ,

--- Վա՜խ, ելմա՜ն Արազ.

Արազ, ինձ մի ճամբա տուր,–

--- Յա՜ր,

Իմ յարին կարոտցել եմ:

--- Յա՜ր, յա՜ր,

--- Մի ճամբա տուր,

--- Երթամ յարիս հյուր:

Արազը չունի գյամին,

--- Յա՜ր,

Կրծքիս ա տալի քամին.

--- Յա՜ր, յա՜ր...

Ես մի ղարիբ ջան ունեմ,

--- Յա՜ր,

Չհասնե՞մ Ոսկեծամին:

--- Յա՜ր, յա՜ր...

Արա՜զ, Արա՜զ, Խա՛ն Արազ,

--- Յա՜ր,

Բինգյոլից բխան Արազ.

--- Յա՜ր, յա՜ր...

Ընկել եմ ես քո ծոցը,

--- Յա՜ր,

Մի՛ տար ման ի ման, Ա՛րազ:

--- Յա՜ր, յա՜ր...

Խոր գետը ծով դառել ա,

--- Յա՜ր,

Ինձ էլ հետը տարել ա.

--- Յա՜ր, յա՜ր...

Խեղճ աղջիկն այնպես գիտե,

--- Յա՜ր,

Սերս իրենից սառել ա:

--- Յա՜ր, յա՜ր...

Ա՜խ, Արազն է շատ վարար,

--- Յա՜ր,

Դուրս ելնելու չունիմ ճար.

--- Յա՜ր, յա՜ր...

Յա՜ր, ոսկի ծամըդ բաց թող,

--- Յա՜ր,

Քաշե՛ ինձի, քեզ մոտ տար:

--- Յա՜ր, յա՜ր...

See more
Armenian Folk more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Armenian (Homshetsi dialect)
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Music_of_Armenia#Folk_music
Armenian Folk Lyrics more
Armenian Folk Featuring Lyrics more
Armenian Folk Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved