Հո, յաման ու յար ջան [Ho, yaman u yar jan] lyrics
Հո, յաման ու յար ջան [Ho, yaman u yar jan] lyrics
Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Չէ՜, յա՛ման ու մար ջան:
Էսօր նորը նորել է,
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Նորել է՝ բոլորել է.
--- Չէ՜, յա՛ման ու մար ջան:
Յա՜ր, քո լուսնակ երեսից
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Իմ սիրտը մոլորել է:
Չէ՜, յա՛ման ու մարջան:
Քան լուսինն ամպի տակով՝
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Դու ջուր կերթաս դորակով.
--- Չէ՜, յա՛ման ու մար ջան:
Հոգիս քեզ մատաղ լինի,
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Սիրտս կէր ես կրակով:
--- Չէ՜, յա՛ման ու մար ջան:
Ջուրն իմ տան տակից բխար,
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Էրված սիրտս լվանար.
--- Չէ՜, յա՛ման ու մար ջան:
Յա՜ր, քո տված խոցերը
--- Հո՜, յա՛ման ու յա՛ր ջան,
Քո ձեռներով լավանար:
--- Չէ՜, յա՛ման ու մար ջան:
- Artist:Armenian Folk
See more