Հեյ աշխարհ [Hey ashkharh] lyrics

Songs   2024-11-08 00:50:00

Հեյ աշխարհ [Hey ashkharh] lyrics

Երազի պես կյանք մտա ես, ամեն ինչ ինձ երազ թվաց,

Ջահել կյանքս անվերադարձ անցնող գնացող Արազ թվաց,

Կարծում են թե հեքիաթի մեջ կտրիճ ջահել տղա եմ դեռ,

Կյանքում հազար բարիք տեսա, բայց հազարն էլ մուրազ թվաց, հե՜յ աշխարհ:

Ո՞վ է ասում, թե փուչ ես դու, մորս նման թանկ ես, աշխարհ,

Մարդն էն է, որ բարի լինի, շամբը դարձնի դրախտավայր,

Սիրտդ մեծ է ու հողդ սուրբ, ունես հազար բարիք ու բար,

Քեզնից ելած` քեզնով կապրեմ, քո խորհուրդն ինձ անհաս թվաց, հե՜յ աշխարհ:

Գուսա՛ն Աշոտ, բնականից հիմքն ամուր է էս աշխարհի,

Մեկը կերթա, մյուսը կգա, արևը երբեք չի մարի,

Մեկ-մեկ կայծակ ծառին կտա` տեղը նորից կդալարի,

Աշխարհն էլ ինձ լեռների մեջ Սևանի պես մի թաս թվաց, հե՜յ աշխարհ:

See more
Gusan Ashot more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved