Հավար Զուլո [Havar Zulo] lyrics

Songs   2024-11-26 05:29:53

Հավար Զուլո [Havar Zulo] lyrics

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Քեզի տեսա, վառա, Զո՛ւլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Ես Ալեքն եմ Մաստարեցի,

Սի՛րուն, արի՛, մեր տուն կեցի,

Դեմ աղոթրան եկեղեցի:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Արեւն ելավ կամար կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կմեռնիմ քեզի համար:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Արեւն ընկավ ամուր բերդին,

Քո սերն ընկավ մեջ իմ լերդին,

Ես քեզ սիրեմ, թող զիս քերթին:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Դու դաշտ կուգաս հուլա հուլա,

Դու նմանիս բամբկի քուլա,

Աչքս տեսավ, սիրտս կուլա:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Մեր ջուխտ գութան դաշտ կու բանի,

Զուլո խաթուն հաց կուտանի,

Աչքով, ունքով մարդ կուսպանի:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

Հելե՜լ-վելե՜լ, մսրու գոմեշ,

Իմ ձեռ թալեմ Քյալաշ ու փեշ,

Զուլոն եղնի ինձի փեշքեշ:

Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր,

Բացվի՛ր, բացվի՛ր, բացվի՛ր, իմ վարդ Զուլո:

See more
Armenian Folk more
  • country:Armenia
  • Languages:Armenian, Armenian (Homshetsi dialect)
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Music_of_Armenia#Folk_music
Armenian Folk Lyrics more
Armenian Folk Featuring Lyrics more
Armenian Folk Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved