Du bist ein Mensch [Armenian translation]

Songs   2024-11-26 08:59:58

Du bist ein Mensch [Armenian translation]

Bushido:

Ի՞նչու ենք մենք պատերազմում, ի՞նչու՝ սպանում,

Երբեմն հասկանում եմ իմ մեջ ինչ-որ չար ուժ կա:

Աշխարհը լցված է չարությամբ, բայց չէ որ առաջ ամեն ինչ խաղաղ էր ու լուսավոր,

Սակայն ի՞նչու է այժմ նավթը դառնում արյան պատճառ:

Ի՞նչու ենք մենք համառորեն քայլում դիակների վրայով…

Ծնվում են երեխաներ, սակայն նրանք քաղցած են ու հուսահատ:

Հարուստները հարստանում են, աղքատները մնում աղքատ

Ինքս ինձ հարցնում եմ՝ ,, Ի՞նչով են նրանք մեղավոր՛՛

Ամեն ինչ մնում է այնպես ինչպես կար, ագահությունը մեզ կործանում է:

Ի՞նչու ենք կորչում խավարի մեջ լույս փնտրելիս, սերը հեշտությամբ դառնում է ատելություն:

Ամենուր բարոյազրկություն է, մարդիկ անիմաստ ինքնասպան են լինում:

Ի՞նչու ենք վախենում ապագայից

Ի՞նչու է անզորությունը վերածվում միայն զայրույթի

Սա մենք ենք, մենք, մարդիկ, լի խնդիրներով ու հոգսերով

Սակայն Տերը կտա մեզ լուսավոր առավոտ:

Xavier Naidoo:

Ես չեմ հավատում, որ դա դու ես,

Ով կործանում է աշխարհը,

Նայում եմ ծիծաղիդ ու հասկանում,

Թե ում է պատկանում սիրտս:

Bushido:

Ի՞նչու ենք ձգտում վախից շահույթ ստանալ

Ի՞նչու են մարդիկ սիրահարված պատերազմին...

Ի՞նչու են թույլերը մեզ համար բեռ

Միայնակ ու մոլորված այս խավարում

Երկրագունդը ցնցվում է, երկինքը լաց լինում

Չնայած դրան մարդիկ փակում են դռներն օտարի առաջ,

Փակում ենք մեր աչքերը և այսպես ինչ-որ ձև անցկացնում օրերը:

Ի՞նչու ենք միշտ փորձում գտնել իմաստը,

Ձգտում ենք երջանկության, նպատակը թվում է մեզ այնպես հեռու, այնպես անհասանելի, ինչպես աստղերը:

Ի՞նչու ենք մենք հոգնած, անհաղորդ ու սառը

Կյանքը մեզ ուժասպառ է անում, մենք միշտ կարիք ունենք աջակցության

Եվ չգիտենք, ինչպես ապրել զայրույթի այս մառախուղում

Բայց ոչ մի առաջընթաց:

Սա մենք ենք, մենք, մարդիկ, լի խնդիրներով ու հոգսերով

Սակայն Տերը կտա մեզ լուսավոր առավոտ:

Xavier Naidoo:

Ես չեմ հավատում, որ դա դու ես,

Ով կործանում է աշխարհը,

Նայում եմ ծիծաղիդ ու հասկանում,

Թե ում է պատկանում սիրտս:

Դու բարի ես, դու չար չես

Դու ամենափոքրը չես, ոչ էլ ամենամեծը

Դու մարդ ես, ոչ ավել, ոչ պակաս

Ոչ որսորդ կամ քարոզիչ, բանաստեղծ կամ դիսլեքսիկ*

Դու ՄԱՐԴ ես...

  • Artist:Bushido
  • Album:Jenseits von gut und böse
See more
Bushido more
  • country:Germany
  • Languages:German
  • Genre:Hip-Hop/Rap
  • Official site:http://www.kingbushido.tv/blog/
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Bushido_(rapper)
Bushido Lyrics more
Bushido Featuring Lyrics more
Bushido Also Performed Pyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved