Ապրում եմ քեզնով [Aprum Em Keznov] lyrics

  2024-10-06 04:48:41

Ապրում եմ քեզնով [Aprum Em Keznov] lyrics

Արարատի փեշի տակ դու ծաղկում ես իմ միակ,

Մայր Արաքս գետի նման կփարվեմ քեզ աննման,

Դառնամ արևի շողեր, սառույց սրիտդ դառնա սեր,

Դառնաս գարուն ծաղկաբեր, ես կլինեմ սիրուդ տեր:

Կրկներգ

Իմ սրտի մեջ քո սիրով նոր աշխարհ եմ հորինել

Իմ հոգու մեջ հավատով սիրո տաճար եմ շինել

Դու իմ լույսն ես, դու իմ հույսն ես, ես ապրում եմ քեզանով

Ես քո սերն եմ, ես քո տերն եմ, պիտի ծաղկես իմ սիրով: 2x

Քեզ սիրում եմ իմանաս, ախ դժվար թե դիմանաս

Սիրուս գինը հասկանաս, կյանքիս կեսը կդառնաս

Քո բուրմունքից ես արբած եմ, քեզ եմ սպասում դուռս բաց.

Ներս արի, սեր, իմ անգին, սրտիս սերն ես, թանկագին:

Կրկներգ

Իմ սրտի մեջ քո սիրով նոր աշխարհ եմ հորինել

Իմ հոգու մեջ հավատով սիրո տաճար եմ շինել

Դու իմ լույսն ես, դու իմ հույսն ես, ես ապրում եմ քեզանով

Ես քո սերն եմ, ես քո տերն եմ, պիտի ծաղկես իմ սիրով: 3x

See more
Arabo Ispiryan more
  • country:
  • Languages:Armenian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Arabo Ispiryan Lyrics more
Arabo Ispiryan Featuring Lyrics more
Excellent recommendation
Popular
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved